• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen
FILE PHOTO: A shearer is pictured at an underground coal face where Huawei 5G base stations are deployed to support communication and remote control, at Xiaobaodang Coal Mine, during a Huawei-organised media tour, in Shenmu of Yulin city, Shaanxi province, China April 26, 2023. REUTERS/Tingshu Wang/File Photo

Չինաստանի Վանգու հանքավայրում 83 մլրդ դոլարի ոսկու հանքեր են հայտնաբերվել

Ոսկու հարուստ հանքավայրեր են հայտնաբերվել կենտրոնական Չինաստանի Հունան նահանգում։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Երկրաբանները երկու կիլոմետր խորության վրա Պինցզյան շրջանի Վանգու հանքավայրում հայտնաբերել են ավելի քան 40 ոսկեբեր երակներ: Դրանց պաշարները գնահատվում են 300 տոննա՝ ոսկու առավելագույն պարունակությամբ՝ 138 գրամ մեկ տոննա հանքաքարի համար։ Երեք կիլոմետր խորության վրա գտնվող պաշարները գնահատվում են ավելի քան հազար տոննա կամ 600 միլիարդ յուան ​​(83 միլիարդ դոլար):