• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ

Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Այդ մասին զգուշացնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: 

Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երևանի բարձրադիր հատվածում տեղումները կլինեն ձյան տեսքով։ 

Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։