• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ՀՀ-ն Մարդու իրավունքների նոր պաշտպան ունի․ Անահիտ Մանասյանն ընտրվեց

ՀՀ ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: