• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Դատարանն անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիների համար դրույքաչափեր սահմանելու որոշումը

ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝

  1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
  2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,- հայտնելէ նա։