• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին

Չինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Չանդե քաղաքում։ 

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։

Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի՝ պայմանական երկու տարի երկարաձգմամբ։ Նա զրկվել է քաղաքական իրավունքներից։

Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպի հետևանքով տուժել է 30 մարդ, այդ թվում՝ 18 դպրոցական։