ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է պաշտոնավարման առաջին օրը ստորագրել գրեթե 100 հրամանագիր: Այս մասին հայտնել են լրագրողները։
«Պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում ես կստորագրեմ տասնյակ հրամանագրեր, որոնց թիվը կհասնի հարյուրի»,- մեջբերել են լրագրողները ԱՄՆ ընտրյալ նախագահի խոսքերը։
Թրամփն ավելացրել է, որ փաստաթղթերն ուղղված են լինելու «շատ բաների չեղարկմանը, որոնք արել է [ԱՄՆ հեռացող նախագահ Ջո] Բայդենը»։
Ավելի վաղ Թրամփի ընտրական շտաբի տնտեսական գծով ավագ խորհրդական Սթիվեն Մուրն ասել էր, որ պետության նոր ղեկավարը կարող է ստորագրել 50-100 հրամանագրեր իր պաշտոնավարման առաջին օրը, իսկ հաջորդ շաբաթներին սպասվում է ավելին: Տնտեսագետը կարծում է, որ հրամանագրերի մեծ մասը նվիրված է լինելու էներգետիկ խնդիրներին։ Թրամփն, օրինակ, կարող է չեղարկել Բայդենի հրամանները՝ կապված որոշ տարածքներում էներգիայի արտադրության եւ նավթի ու գազի նոր հանքավայրերի շահագործման, էլեկտրական մեքենաների օգտագործման, մաքուր էներգիայի զարգացման ծրագրերի ֆինանսավորման եւ բնապահպանական չափանիշների խստացման արգելքի հետ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ