• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Կառավարությունը հաստատեց բյուջետային ծրագրերի գնահատման կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում հաստատեց բյուջետային ծրագրերի գնահատման կարգը:

Այս կարգով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի ներդրման համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ մշակվել և հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը», որում տրվում է գնահատման համակարգի և գնահատման գործընթացների ընդհանուր նկարագիրը, սահմանվում են համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը, կառավարման մոդելը և դերակատարությունների բաշխումը և այլն: Մշակվել է նաևբյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույցը:

Թեև առկա է հաստատված հայեցակարգ, սակայն օրենսդրական մակարդակով բյուջետային ծրագրերի գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել լիազորությունների կարգ, ըստ որի կառավարությունը իրավասու կլինի իրականացնել բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթները:

Ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել  բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները և ազդեցութ¬յունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու և բարելավելու Կառավարության հնարավորությունները:

Այս կարգով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի, ինչպես նաևբյուջետային ծրագրերի ազդեցության և արդյունավետության պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրման համար, որը կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: