• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»: