• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Փակ հանդիպում ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 30-ին, նխատեսված է փակ հանդիպում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Փակ հանդիպումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որին ներկա կլինեն Պաշտպանության եւ անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:

Այս քննարկմանը մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը: