• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։