• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Մասկը սկսել է ստուգումներն ԱՄՆ կրթության նախարարությունում

ԱՄՆ Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) աշխատակիցները՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկի գլխավորությամբ, ստուգումներ են անցկացնում ԱՄՆ կրթության նախարարությունում, ինչը կարող է հանգեցնել նոր կրճատումների։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times (NYT) թերթը։

«Հավանաբար գիտեք, որ DOGE թիմն այժմ այստեղ է՝ աշխատելով իրականացնել նախագահ Թրամփի խոստումը ամերիկացի ժողովրդին՝ բարեփոխելու դաշնային բյուրոկրատիան»,- հայտնել է քաղաքացիական իրավունքների հարցերով կրթության նախարարի պաշտոնակատար Քրեյգ Թրեյնորը աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ: Թերթը մեջբերել է նրա խոսքերը.

Ինչպես նշել է պարբերականը, Մասկի թիմի ներկայությունն այս նախարարությունում եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ միլիարդատերն ամրապնդում է դիրքերն ամերիկյան կառավարությունում։

Թրեյնորը նաեւ տեղեկացրել է ԱՄՆ կրթության նախարարության քաղաքացիական իրավունքների վարչության աշխատակիցներին, որ այժմ իրենց ուշադրությունը կենտրոնանալու է դաշնային ֆինանսավորում ստացող դպրոցներում հակասեմականության դեպքերի հետաքննության վրա, գրել է NYT-ը: