• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Մեքսիկան մտադիր է Թրամփի հետ քննարկել պողպատի մատակարարման մաքսատուրքերը

Մեքսիկան չարդարացված է համարում ԱՄՆ պողպատի մատակարարման մաքսատուրքերը և մտադիր է խորհրդակցություններ անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  այս մասին  լրագրողներին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։

«Մենք ավելի շատ պողպատ ենք ներմուծում ԱՄՆ-ից, քան արտահանում։ Այս տուրքերը արդարացված չեն և անտրամաբանական են: Մենք խորհրդակցություններ կանցկացնենք Թրամփի նոր վարչակազմի հետ և կներկայացնեն Մեքսիկայի փաստարկները»,- ասել է նա: