• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հրաձգության հավաքականի անդամները թիմային հաշվարկում դարձել են ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ

Հայաստանի հրաձգության մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամները նվաճել են առաջին մեդալները։

Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։

Հայ մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։