• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կկանոնակարգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրին:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը: