• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյի» տրամաբանությամբ ընկալի. Նիկոլ Փաշինյան

Մարդկանց շեմից ներս եւ շեմից դուրս իրավիճակը էականորեն իրարից տարբերվում է. սրա պատճառն այն է, որ մեզ համար բարեկեցությունը միջավայրային երեւույթ չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ընկալումն այն է, որ իմ բարեկեցությունն իմ բարեկեցությունն  է, փոխադարձ հաղորդակցություն չկա: Մեծ հաշվով, դժվար է հասկանալ՝ ո՞նց կարելի է բարեկեցիկ բնակարան ունենալ ավերակ բակում:

Գույքային հարկերի հավաքագրումը նաեւ դրա համար է, որ միջավայրային բարեկեցություն ապահովենք: Եթե մեր տունը ռեմոնտ արած ա, ջեռուցումը քաշած է, էս կա, էն կա, բայց միեւնույն է, դա բարեկեցություն չի: Բարեկեցությունը  պետք է միջավայրինը լինի:

Խորհրդային ժամանակներում հիմնարկներում «լատարեյ» խաղալու պրակտիկա կար, որ մարդիկ փողը տալիս էին, հետո մի մեծ բաժին հետ էին ստանում, որ կոնկրետ մի խնդիր լուծեն: Հիմա անշարժ գույքի հարկը մարդը պետք է հենց «լատարեյի» տրամաբանությամբ ընկալի»,- ասաց Փաշինյանը: