• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Լոնդոնում անշարժ գույքի գները նվազել են

Լոնդոնում անշարժ գույքի միջին գինը 2024 թվականի դեկտեմբերին կազմել է 549 հազար ֆունտ ստեռլինգ (692 հազար դոլար)՝ անփոփոխ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ:

Իրական արտահայտությամբ, այսինքն, հաշվի առնելով գնաճը, բրիտանական մայրաքաղաքում անշարժ գույքի գները տարեկան կտրվածքով նվազել են 2.7%-ով։

Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են 4.6%-ով և կազմել 268 հազար ֆունտ, ինչն ամենաարագ տեմպն է 2023 թվականի հունվարից ի վեր:

Լոնդոնում անշարժ գույքի վարձավճարները հունվարին ամսական կտրվածքով աճել են ընդամենը 0.3%-ով, ինչը ամենացածրն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր: Տարեկան կտրվածքով գներն աճել են 11%-ով։