• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանի բասկետբոլի ընտրանին Տիրանայում հաղթել է Ալբանիային

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ալբանիային: Հանդիպումը կայացավ Տիրանայում:

Մեկնարկային քառորդում Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարողացավ առավելություն ստանալ և այն պահել մինչև քառորդի ավարտը` 17:22: Ալբանիայի ընտրանին ակտիվ երկրորդ քառորդ անցկացրեց, սակայն թիմերը մեծ ընդմիջման գնացին 33:47` հաշվով՝ հօգուտ Հայաստանի ընտրանու:

Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանի հավաքականն ուներ առավելություն, որը պահպնեց մինչև խաղի ավարտը:

Ալբանիա-Հայաստան` 70:91: 

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը երկրորդն է: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջինը` Ալբանիան է: