• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է թենիսի ակադեմիա կառուցել

Երևանի քաղաքապետարանը դիտարկում է «Հաղթանակ» զբոսայգու ամբողջական վերակառուցման նախագիծը։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, այս պահին ընթանում է վարձակալության առկա պայմանագրերի ուսումնասիրությունը, որոնց մեծ մասի ժամկետները լրանում են մարտ ամսին։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է հիմնել Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ թենիսի կորտ։