• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 26-ին, ժամը 16։16-ին ահազանգ է ստացել, որ Գնդեվազ գյուղի մոտակա ձորակում քաղաքացին ընկել, վնասել է ոտքը և ուսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սաֆոյի բինա» կոչվող տարածքում։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։