• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ մարմնամարզիկը 4-րդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր ու դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր:

Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիրներ էին դարձել նաև Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը: