• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Աջափնյակում ծառերի արմատների վնասման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքների հետևանքով ծառերի վնասման վերաբերյալ։ 

«Պարզվել է, որ Երևանի Ֆուչիկի 25/2 հասցեի բակում «ՀԻԴՐՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի կոյուղու անցկացման ընթացքում վնասվել է «Թեղի» տեսակի 4 ծառի արմատային համակարգ, ինչի արդյունքում ծառերից մեկն արդեն իսկ տապալվել է, մյուս 3-ը՝ նույնպես կտապալվեն կամ կչորանան։

Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման հաշվարկ, որը կազմել է 470.000դր.»,- նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: