• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնում է Գերմանիայի` Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքին:

Մինչև Լայպցիգում կայանալիք Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բունդեսթիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի: 

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը ու Գագիկ Խաչիկյանը։

ԵԱ-ն կկայանա մայիսի 26-31-ը: