• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում կարճ զրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի շրջանակներում կարճ շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կարճ զրույց են ունենում, որից հետո նրանց միանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։