• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 29-ին՝ ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա տեղեկացրել է, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին: