• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Համլետ Լևոնյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Ռուբեն Պապյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Ռուբեն Պապյանը՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այդ մասին տեղեկանում ենք նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրերից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Համլետ Լևոնյանին նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Ռուբեն Պապյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- նշված է Հայաստանի նախագահի ստորագրած հրամանագրերում: