• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Օրգովում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է ՀՀ-ին

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է։