• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Այսօրվանից արգելված է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը:

Թրամփը նշել է, որ այս քայլն անհրաժեշտ է օտարերկրյա ահաբեկիչներից և անվտանգային այլ սպառնալիքներից պաշտպանվելու համար։

Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։

Մասամբ կարգելվի նաև 7 այլ երկրների քաղաքացիների մուտքը: Այդ երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիերա Լեոնեն, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան:

Թրամփը նշել է, որ ցուցակը կարող է վերանայվել, և նոր երկրներ կարող են ավելացվել։

Այն ուժի մեջ է այսօրվանիղ՝ 2025 թվականի հունիսի 9-ից: Մինչև այդ տրված մուտքի թույտվությունները չեն չեղարկվել: