• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Բուժաշխատողի օրը մեծ շուքով կնշվի Գյումրիում

Բուժաշխատողի օրը՝ հունիսի 21-ը, մեծ շուքով կնշվի Գյումրիում: «Շնորհակալություն, բժիշկ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի արժևորելու բժշկի մասնագիտական նվիրումն ու համայնքային դերակատարումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ բարձր գնահատականի կարժանանան առողջապահության ոլորտի նվիրյալները։ 

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից, միջոցառումների մեկնարկը կտրվի կայարանամերձ հրապարակից՝ երկաթուղով Գյումրի ժամանած հյուրերի դիմավորումից, որից հետո թատերական հրապարակում մշակութային և հանրային միջոցառումների շարք կանցկացվի։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է շրջայց Գյումրիի թանգարաններ, Աբովյան փողոցում կտեղադրվեն Գյումրիի արհեստներն և արվեստները ներկայացնող տաղավարներ։ Տոնական օրվա վերջում կենտրոնական հրապարակում կլինի գալա համերգ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, նախարարության և «Հայաստանի բժշկական հաստատությունների միության» ներկայացուցիչներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին՝ քննարկելու հունիսի 21-ին Գյումրիում կայանալիք մասշտաբային միջոցառման կազմակերպչական, անվտանգային հարցերը։ «Վստահ եմ՝ հունիսի 21-ը Գյումրիում կդառնա իրական տոն, անչափ գնահատելի է, որ նախաձեռնության իրականացման վայր հենց մեր մարզկենտրոնն է ընտրվել, Գյումրին հյուրընկալ ու հյուրասեր քաղաք է,  մնում է համագործակցված աշխատել տոնական օրը որևէ խնդիր չունենալու համար»,-հանդիպման ընթացքում նշել է Դավիթ Առուշանյանը։