• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։