• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Բարեկարգվում է Ախուրյան-Արևիկ բնակավայրերը կապող ավտոճանապարհը

Ընթացքի մեջ  են  Ախուրյան բնակավայրը Արևիկ գյուղին կապող ներհամայնքային ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են շուրջ 2.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում՝ հիմքից։ Ճանապարհի բարձրացման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են աղացած, մաքուր՝ առանց հողախառնուրդի ասֆալտանյութով, որն իր խտությամբ ֆիքսվում է ծանր տեխնիկայի կիրառմամբ։

Համայնքապետարանից տեղեկացրին, որ ասֆալտանյութը տրամադրել է Շիրակի մարզպետի աշխատակազմը, իսկ աշխատանքները կատարում է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը։ Նույն նյութով հարթեցվել և բարեկարգվել է նաև Ախուրյանի գերեզմանատան որոշ հատված։

Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով մեկնարկել են Գյումրի–Արևիկ–Այգաբաց ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: