• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

5,3 միլիոն դոլար. Sotheby’s-ում վաճառվել է Մարսից ընկած ամենամեծ երկնաքարը

Մարսյան ծագում ունեցող ամենամեծ երկնաքարը ռեկորդային 5,3 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում։ Այդ մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում։

«NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ 

Ըստ աճուրդի տան տեղեկատվության՝ 24-կիլոգրամանոց քարը մոտավորապես 70%-ով մեծ է մարսյան ծագման՝ մեծությամբ հաջորդ երկնաքարից: Ենթադրվում է, որ այն կարմիր մոլորակի մակերևույթից պոկվել է աստերոիդի հարվածից հետո, ինչի հետևանքով երկնաքարի մի մասը վերածվել է ապակու։

Ըստ աճուրդի տան՝ երկնաքարը տիեզերքով անցել է 140 միլիոն մղոն ճանապարհ և ընկել Սահարայի անապատում։ Այն հայտնաբերվել է 2023 թ. նոյեմբերի 16-ին Նիգերի հեռավոր շրջաններից մեկում։