• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրատարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Դատախազների միջազգային ասոցիացիայի #97 մասնագիտական հանդեսի հուլիսյան համարում հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը: 

ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հոդվածում վերլուծված են տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործմամբ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների քննության մարտահրավերները, շեշտված է իրավասու տարբեր պետական մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունն ու նման գործերի արագ քննության կարևորությունը: