• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Գյումրու բուժկենտրոնի ծննդատան մասնաշենքը կվերանորոգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին որոշում կայացրեց։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կնքվել է պայմանագիր «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքի վերանորոգման համար: Պայմանագրի գումարը կազմում է 499,001,343.7 ՀՀ դրամ, մատակարարին է վճարվել 124,750,000.0 ՀՀ դրամ գումար` որպես կանխավճար:

Նախագծով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների գնման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի միջև կնքված համաձայնագրով նախատեսված պատվիրատուի լիազորությունները վերապահել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման նպատակով պայմանագրով նախատեսված պատվիրատուի լիազորությունները նույնպես  վերապահել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի վերանորոգման բնականոն գործընթացի ապահովումը: