• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ճապոնիայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Տոկիոյից հյուսիս-արևմուտք գտնվող Իսեսակի քաղաքում ստվերում գրանցվել է ռեկորդային՝ 41.8 աստիճան ջերմաստիճան, որը ամենաբարձրն է 19-րդ դարի վերջին երկրում համակարգված եղանակային դիտարկումների սկսվելուց ի վեր, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։

Տոկիոյի կենտրոնում ջերմաստիճանը տեղական ժամանակով կեսօրին ստվերում բարձրացել է գրեթե 37 աստիճանի։ Այն արդեն չորրորդ օրն է, ինչ գերազանցում է 35 աստիճանը։