• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հարկային մուտքերն աճել են 18.1%-ով. ՊԵԿ նախագահ

2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով: Այս մասին գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։

Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»,- գրել է նա։