• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Մանվել Առաքելյանը` արագ շախմատի Եվրոպայի Մ-14 առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Առաքելյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։

Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված առաջնությունում Մանվել Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել է 1-3-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Մանվելին՝ մաղթելով նոր հաջողություններ: