• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա հետևանքով աղտոտվել են լցակույտերի հարևանությամբ գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր 64914 քմ մակերեսով հողատարածքները:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է վնասի հաշվարկ, համաձայն որի՝ ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացրած վնասը կազմել է 11 մլն 583 հզր 348 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է: