• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՌԴ-ն Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ կանցկացնի

Մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։ Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ փոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Այս որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց պատրաստված արտադրանքի վրա։