• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Շիրակում 37-ամյա գյումրեցու խորդանոցում մոտ 1,5 կգ մարիխուանա են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 37-ամյա բնակիչը օգտագործում և տանը կից խորդանոցում պահում է թմրամիջոց:

37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու՝ Աբովյան փողոցում գտնվող տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 1 կգ 461 գրամ մարիխուանա։