• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հոկտեմբերի 17-ին ՊԵԿ-ը կազմակերպում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների հետ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կազմակերպվում է հանդիպում մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մաքսային ընթացակարգերի բարելավման և մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերի քննարկման նպատակով։

«Հանդիպում-քննարկումը տեղի կունենա ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում (հասցե՝ ք. Երևան Իսակովի 10, 7-րդ հարկ), սկիզբը՝ ժամը 10:00-ին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 15-ը yerevan@customs.am էլփոստի հասցեին ուղարկել մասնակցի տվյալները»,- ասված է հաղոդագրությունում։