• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Արայիկ Հարությունյանն ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երիտասարդ քաղաքագետների ակումբի անդամներին:

Կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին, անդրադարձել պետական կառավարման համակարգի գործունեությանը, առանձնահատկություններին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել  ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, Ակադեմիական քաղաքին և այլ թեմաների:

Հաջորդիվ՝ Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է շրջայցի Կառավարության շենքում, ներկայացրել քաղաքի գլխավոր ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշները, որոնք ներկայացնում են Կառավարության շենքի պատմությունը: