• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: 

Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: