• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են գործակցության ամրապնդման հնարավորությունները

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 28-31-ը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։