Ղազախստանի իրավապահ մարմինները ավելի քան 27 տոննա թմրանյութ են առգրավել «Կարասորա-2025» («Կանեփ – 2025») գործողության ընթացքում, որն իրականացվել է հունիսից հոկտեմբեր ամիսներին՝ ուղղաթիռների և ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմամբ։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից։
«Գործողությանը մասնակցել են ոստիկանության, ՆԳՆ Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարության աշխատակիցներ։ Ներգրավված են եղել ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակային կոորդինատներ։ Առգրավվել է ավելի քան 27 տոննա թմրանյութ, ոչնչացվել է թմրանյութ պարունակող ավելի քան 110 հազար թուփ բույս, կասեցվել է չորս կազմակերպված հանցավոր խմբերի, այդ թվում՝ մեկ տրանսազգային խմբի գործունեությունը, լիկվիդացվել է վեց թմրամիջոցների լաբորատորիա, կանխվել է թմրանյութերի մատակարարման 50 ներքին ուղի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գործողության շրջանակներում ձերբակալություններից մեկը տեղի է ունեցել Ալմաթիի օդանավակայանում։ Այդ ժամանակ կանխվել է Հնդկաստանի քաղաքացու գործողությունները, որոնց ժամանակ նա փորձել էր 3 կիլոգրամ մարիխուանա ներմուծել երկիր։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ