• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

«Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը նոյեմբերի 10-ից միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց: 

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների խնդրանքը:

Համաձայն գործող ռեժիմի՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին: