• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Զարգացնել պատասխանատու հանքարդյունաբերություն․ Վարդան Ջհանյանը՝ Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ի կազմակերպած «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։

Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։

Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում է որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հետևողականորեն զարգացնելու պատասխանատու հանքարդյունաբերությունը, բարձրացնելու ոլորտի թափանցիկությունը և նպաստելու միջազգային կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաների կայունությանը։

Մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ներդրումային հնարավորություններն ու զարգացման պոտենցիալը։