Պոչամբարների խնդիրը լուծելու առաջին քայլն արված է: Այդ մասին հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Կառույցը հաjտնել է, որ ունի համապատասխան մասնագիտական ներուժ և տեխնիկական հագեցվածություն՝ այս ենթակառուցվածքի ուսումնասիրությունն առավել ճշգրիտ իրականացնելու համար։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը, մասնակցելով տեսչական մարմնի հրավիրած քննարկմանը, նշել է, որ այժմ հնարավոություն կա կառավարության, բիզնեսի, ինչպես նաև գիտական ոլորտի ներկայացուցիչների հետ միասին այս հարցին ավելի ճիշտ լուծում տալ և սիստեմատիկ մոտեցում ցուցաբերել, ինչը նախկինում չի եղել։
Ուսումնասիրությունները հիմք կհանդիսանան առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբի համար՝ իրականացնելու հետագա քայլերը:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ