• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանի համար շատ կարևոր է, որ գան պատասխանատու ներդրողներ․ Վարդան Ջհանյանը՝ Եղեգիսում հանքերևակման աշխատանքների մասին

Եղեգիսի ավագանին կողմ է քվեարկել Մենդիա ռեսուրսի հանքերևակման աշխատանքների երկարաձգմանը։

«Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, որ գան պատասխանատու ներդրողներ։ Ոլորտով հետաքրքրված ընկերությունները նայում են․ եթե մի հեղինակավոր ներդրող եկել է, չի կարողացել գործունեություն ծավալել, մյուսներն էլ չեն գա տևական ժամանակ, քանի որ բոլորը նույն ստանդարտներով են աշխատում»,- ավագանու նիստից հետո նշել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։