Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրետակոծման և ռմբակոծման ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։
Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցի զինծառայողները հաճախ նպատակաուղղված ձեւով ոչնչացրել են ուսումնական հաստատությունները, այդ թվում կրթական համալիրը եւ համալսարանը Գազա քաղաքում։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ