• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Տրանսպորտում հնարավոր է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով եւ Google Pay-ով:

Այս եղանակով վճարելու համար անհրաժեշտ է ունենալ Telcell Visa թվային քարտ, որը կարող եք անվճար ստեղծել Telcell Wallet-ում՝ առանց բանկ այցելելու։ Երբ Ձեր քարտը հասանելի դառնա հավելվածում, այն կցում եք Apple Wallet-ին կամ Google Pay-ին եւ վճարում՝ հեռախոսը մոտեցնելով վալիդատորին։

«Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում սա Telcell-ի հերթական քայլն է՝ ուղղված տրանսպորտից օգտվելը էլ ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելուն»,- ասվում է Telcell ընկերության հաղորդագրության մեջ:

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։